Միջազգային օլիմպիական կոմիտեն հետ է պահանջել ծանրորդ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի մեդալը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՄՕԿ ը հրապարակել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերանայված արդյունքները:
Հրապարակված ցուցակում ընդգրկված է Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), ով պետք է վերադարձնի օլիմպիական բրոնզե մեդալը: Նա որակազրկվել է: