«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իշխող ՀՀԿ-ի վերնախավում արդեն իսկ կայացվել են մի քանի պատգամավորների մասով որոշումները: Մասնավորապես ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը 2017 թվականի խորհրդարանում այլեւս չի լինի: Բայց նրան իշխանությունները ձեռնունայն չեն թողնի. գործադիրում պաշտոն կստանա: Թե ինչ պաշտոն կզբաղեցնի, մեզ պարզել չհաջողվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով տեղեկություններին, ասաց. «Նման խոսակցություն ոչ մի տեղ ոչ մեկի հետ տեղի չի ունեցել, ես Ձեզանից եմ առաջին անգամ լսում»:
Իսկ կցանկանայի՞ք լինել 2017 թվականի խորհրդարանում, մեր այս հարցին պատգամավորը պատասխանեց. «Ես ինձ տեսնում եմ, բայց որոշելու է թիմը, թիմի ղեկավարը»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: