ՀՀԿ կառույցը պետք ա ինձ հետ կապ ունենա, ես ի՞նչ կապ ունենամ իրա հետ. Սուրիկ Խաչատրյան. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի որոշմամբ` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը հանվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմից: Բուհի խորհրդի նոր կազմի նախագահ է դարձել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Ուշագրավ է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու մտերիմները՝ «Երեւան ՋԷԿ»-ի տնօրեն նշանակված Սասուն Խաչատրյանը, ով Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր տղան է, եւ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, վերընտրվել են բուհի խորհրդի կազմում:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Փաստի» հարցին, թե ինչպես է գնահատում իր հեռացումը խորհրդի կազմից, ասաց. «Նորմալ, դե, մարզպետը պետք ա լինի խորհրդի կազմում, էդ ա»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինքը հիմա ՀՀԿ-ին աջակցում է եւ կապեր ունի տեղի ՀՀԿ կառույցի հետ: Սուրիկ Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Իհարկե աջակցում եմ, ՀՀԿ կառույցը պետք ա ինձ հետ կապ ունենա, ես ի՞նչ կապ ունենամ իրա հետ: ՀՀԿ-ի կառույցը կա, ես էլ հիմնադիրն եմ էդ կառույցի՝ 20 տարի ամբողջ մարզում, եւ էդ կառույցը գործել ա, գործում ա, ես էլ աջակցելու եմ էդ մարդկանց հետ միասին էս ընտրություններին»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս