Կոնգրես-ՀԺԿ-ն պահանջում է լիակատար բացահայտել Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքից անժամանակ հեռացավ «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանը։ Մի քանի ամիս կալանավայրում մնալուց հետո նրան առողջական պատճառներով անցյալ տարվա դեկտեմբերին ազատ էին արձակել։

Անհասկանալի է, թե ինչու, փաստորեն, կալանքի տակ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող մարդուն քիչ անց նորից ձերբակալեցին։ Վերջերս նրան կրկին ազատ արձակեցին հինգ պատգամավորների երաշխավորությամբ։ Սակայն անազատության պայմանները, որպես բողոքի նշան արած հացադուլը, ըստ երեւույթին, արդեն անվերադարձ քայքայել էին նրա առողջությունը։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ցավակցում է հանգուցյալի ընտանիքին եւ մտերիմներին, դատապարտում իշխանության համապատասխան մարմինների կողմից մարդու իրավունքների եւ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտման փաստերը, պահանջում լիակատար բացահայտել մահվան պատճառ դարձած բոլոր հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը




Լրահոս