Պակիստանը սկսել է Աֆղանստանի հետ սահմանին պատի կառուցումը, փոխանցում է Pakistan Observer-ը՝ հղում անելով պակիստանյան բանակին:
Իսլամաբադի պլանների մասին հայտնի է դարձել պակիստանա-աֆղանական սահմանին այս ամիս տեղի ունեցած սերիական ահաբեկչություններից հետո:
Պակիստանը նախկինում ևս բազմիցս հայտարարել է սահմանային պատ կառուցելու մտադրության մասին, սակայն այն ամեն անգամ չէր իրականացվում: Սակայն փետրվարին Պակիստանի բանակը ահաբեկչություններից մեկից հետո հայտարարեց, որ այն իրականացվել է Աֆղանստանի տարածքում թաքնված ահաբեկիչների հրամանով: