ՖՈՏՈ. Ինչպես է փոխվել կանանց կազմվածքը վերջին 60 տարվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանանց կազմվածքները բավականին փոխվել են 60 տարվա ընթացքում, նոր ուսումնասիրությունները հաստատել են այդ փոփոխությունները»-գրում է Ռեյչել Հաուզը բրիտանական Independent.-ում:

1957թ-ին կանանց միջին հասակը 157,5 սմ էր, քաշը` 61.7 կգ: Նրանք կրում էին 3-րդ համարի կոշիկ և 46 համարի հագուստներ:

Այս տարիների ընթացքում կանայք ավելի են «մեծացել»:

Այսօրվա կանայք միջինում ունեն 165 սմ հասակ, նրանց քաշը 69.9 կգ է, կրում են 6-րդ համարի կոշիկ, իսկ հագուստները 50 համարի են: Սակայն համարի ամենամեծ տարբերությունը նկատվում է կրծկալների դեպքում: 60 տարի առաջ հիմնականում կրում էին 2-րդ համարի կրծկալներ, հիմա արդեն 5-րդ համարի կրծկալներ են կրում:

Այս վիճակագրությունը հավաքագրվել է բրիտանական Bluebella ներքնազգեստի բրենդի կողմից, որն ուսումնասիրում է նորաձեւության ոլորտը:

Bluebella-ի խմբագրության ղեկավարության խոսքերով` «միջին կինը» վերափոխման է ենթարկվել. նախկին փոքր կրծքերը վերափոխվել են բավականին մեծի:

 




Լրահոս