Երեխաների հիվանդությունը ծանր փորձություն է ցանկացած ծնողի համար: Սակայն շատ խնդիրներից կարելի է խուսափել, եթե ժամանակին հասկանաք նախանշանները:
Խալերի առաջացում
Եթե մարմնի վրա ոչ միագույն գոյացություն է առաջացել, կամ հին խալերի չափը մեծացել է, ապա դա բժշկին դիմելու ազդանշան է:
Մազաթափություն
Այս խնդրի հետքերը թաքնված են օրգանիզմում: Միգուցե, հարցը վիտամինների պակասություն է, և պետք է դիմել մանկաբույժի:
Պահվածքի և տրամադրության կտրուկ փոփոխություն
Ախորժակի հետ կապված խնդիրները, քնի ռեժիմի խանգարումները և այլ նման հարցեր ևս բժշկին դիմելու նախանշաններ են:
Գլխի չափի մեծացում
Սա ևս լուրջ խնդիրների մասին կարող է գուժել: Միգուցե նրա մոտ որևէ հիվանդություն է առաջանում:
Լսողության խանգարումներ
Եթե նա ժամանակին չի արձագանքում ձեր կանչին, միգուցե նրա մոտ լսողության հետ կապված խնդիրներ են առաջացել, և դա ևս մասնագետի դիմելու ահազանգ է:
Մշտապես ծարավի զգացում
Հաճախ և առաջին հայացքից ջուր խմելու անվնաս ցանկությունները կարող են մեծ խնդիրների պատճառ լինել:
Ծանր շնչառություն
Ծանր շնչառությունն ու թեթև խզոցը կարող են անհանգստության պատճառ լինել: Նման նախանշանները չպետք է անուշադրության մատնել: