Չնայած լրատվամիջոցներում բարձրացված աղմուկին, ԱԺ ղեկավարությունը դեռեւս չի շտապում լուծել խորհրդարանում գործող ճաշարանի հարցը: Ինչպես հայտնի է՝ ուսումնասիրություններից հետո ԱԺ ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ աշխատակիցները դժգոհ են ճաշարանից եւ որոշել էին նոր մրցույթ հայտարարել՝ ընտրելով նոր ընկերության, որը կսպասարկի ճաշարանը:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գործն առաջ չի շարժվում, քանի որ այդ աշխատանքով հետաքրքրվողները դժգոհ են մնում պայմաններից եւ հետ կանգնում մրցույթին մասնակցելու մտքից:
Ու չի բացառվում, որ ԱԺ ղեկավարությունն առհասարակ հրաժարվի մրցույթ հայտարարելու մտքից, եւ ներկայիս ընկերությունը շարունակի շահագործումը: Երեկ փորձեցինք ՀՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել՝ ե՞րբ կլինի մրցույթը:
Ի պատասխան` նա նշեց. «Դեռ նորություն չկա, ընթացքում է»: