Այնպես է կանխորոշված, որ տղամարդիկ պետք է լինեն ուժեղ, անվախ և հաջողակ: Հատկապես կանանց աչքերում նրանք պետք է աշխարհի իրական տերեր երևան: Սակայն դա հերթական մոլորությունն է: Տղամարդիկ առաջին հերթին մարդիկ են, որոնք ունեն վախեր և կոմպլեքսներ: Այսօր «Так Просто!»-ն կպատմի ամենատարածված վախերի մասին, որոնք թաքցնում են տղամարդիկ:
- Փողեր
Գումարային կայունությունը տղամարդկանց հիմնական գլխացավանքն է: Չէ որ ընտանիքի հոգսերը դրված են հենց նրանց ուսերին: Շատ տղամարդիկ նույնիսկ հարաբերություններ չեն սկսում կանանց հետ, մինչ անհրաժեշտ քանակությամբ գումար չեն աշխատի:
- Մարմնի տեսքը
Իհարկե, տղամարդիկ ցույց չեն տալիս իրենց մարմնի հանդեպ այնքան ուշադրություն, որքան դա անում են կանայք: Սակայն իրականում նրանք ևս ցանկանում են երևալ առնական, իսկ փորի առկայությունը նրանց մոտ կոմպլեքսներ է առաջացնում:
- Հասակ
Եվ որքան կոմպլեքսներ ունեն տղամարդիկ հասակի պատճառով: Նրանք, ովքեր 170 սմ-ից ցածր հասակ ունեն, շատ են անհանգստանում այդ առումով: Սակայն ուշագրավն այն է, որ ցածր հասակ ունեցող տղամարդիկ ավելի շատ են հաջողությունների հասնում:
- Մրցակցություն
Մենք բոլորս գիտենք կանանց մրցակցության մասին: Սակայն տղամարդկանց մոտ այն ևս առկա է, ուղղակի նրանք դա ցույց չեն տալիս: Նրանք ևս գնահատում են ուրիշ տղամարդկանց և շատ անհանգստանում, եթե աղջիկը ինչ-որ մեկին նկատել է կամ ուշադրություն դարձնել: Առավել ևս, եթե այդ մյուս տղամարդն առավել գեղեցիկ և կայացած է:
- Աղջիկների հետ շփումներում անբավարար փորձ
Տղամարդիկ սիրում են գլուխ գովել կանանց հետ իրենց հարաբերությունների մասին: Սակայն իրականում նրանք մշտապես չափազանցնում են այն աղջիկների թիվը, որոնց հետ շփվել են կամ հարաբերություն ունեցել:
- Մազեր
Տղամարդիկ շատ են տանջվում մարմնի մազերի առատության կամ գլխի մազերի սակավության պատճառով:
- Հարաբերություն սիրելիի հետ
Եվս մեկ կարծրատիպ. տղամարդն անզգա կենդանի է, ում հետաքրքրում է միայն սեքսը: Սակայն նրանց համար, ինչպես և կանանց, շատ կարևոր է նաև պարզ, հասարակ, ջերմ շփումը:
- Աղջկա նախկին տղաները
Եթե կանայք ավելի շատ զուգընկեր են ունեցել, ապա տղամարդկանց մոտ կոմպլեքս է առաջանում: Նա միշտ կսկսի մրցել: