Կադրեր՝ վարկային կազմակերպության մասնաճյուղից կատարված գողությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ին՝ ժամը 17:0 5-ին, «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մասնաճյուղից գողություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապահոցից հափշտակվել է մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդերը, մոտ 7200 դոլար և 8.300.000 դրամ գումար: Կազմակերպությանը պատճառվել է 281.000.000 դրամի գույքային վնաս: Ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների և ԱԱԾ ծառայողների և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են կատարվածի կարևորագույն հանգամանքները:

Կրկնօրինակ բանալիով բացել է դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր և գումար։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս