Առաջին փոխվարչապետին հեռացրին ավագությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջինից երկրորդ ընթերցում կրկին փոփոխություններ են կատարվել «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես այս օրենքով է սահմանվում արարողակարգային ավագությունը: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ եթե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում ըստ ավագության առաջին հնգյակում նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնն էր ամրագրված, ապա լրամշակած տարբերակում այն հանվել է:

Բացի այդ` որպես առանձին ավագության աստիճան առանձնացված չէ նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը. սա եւս հանվել է ցանկից: Բայց ավագությամբ առաջին տեղի հարցն այսպես է որոշված՝ «ըստ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տեւողության հերթականությամբ»: Ու հիմա հարց է՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանն է լինելու արարողակարգով առաջինը, թե՞ Վաչե Գաբրիելյանը, որ փաստացի փոխվարչապետն է:

Այս ընթացքում կատարվել է նաեւ մեկ այլ փոփոխություն. նախկինում ամրագրված էր, որ վարչապետը, որպես կանոն, դիմավորում եւ ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար: Փոփոխված դրույթում այս լիազորությունը տրվում է նաեւ նախագահին: Հավելենք, որ առաջարկված փոփոխություններով լրամշակված նախագիծը խորհրդարանում կքննարկվի այսօր մեկնարկած  արտահերթ նիստում:




Լրահոս