Պայթյունի հետևանքով 26-ամյա երիտասարդը տասնյակ վնասվածքներ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 6-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա` նախադաստակի ոսկրերի վնասումով, դեմքի, կրծքավանդակի և որովայնի առաջնային պատերի բազմաթիվ մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հայկ Ս.-ն մեկ օր առաջ իրենց այգին վարելու ժամանակ գտել է ինչ-որ իր, իսկ ապրիլի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տանը փորձել է քանդել այն, որի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:




Լրահոս