ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանը փակել է Դիլիջանի թունելի մոտ գտնվող արագաչափի տեսախցիկը. արշավին է միացել Գոռ Քլոյանի հայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեկնարկել է նախաձեռնած #ԻմՔայլը արշավի 9-րդ օրը: ՔՊ նախագահ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քայլերթի ընթացքում հայտարարել է, որ իրենց է միացել Մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Փաշինյանը նաև հայտնել է, որ երեկ իրենց երկու կողմնակիցներին՝ Մեսրոպ Պապիկյանին ու Նորայր Հայրապետյանին, որոնք ասֆալտի վրա դաջում էին #ԻմՔայլը հեշթեգը, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել, եւ երեք ժամից ազատ արձակվել։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Անուշ Լալայանի, #Իմ Քայլը արշավի կպչուն թղթիկերով փակել է Դիլիջանի թունելից քիչ այն կողմ գտնվող արագաչափ տեսախցիկը։




Լրահոս