![](https://armlur.am/wp-content/uploads/2014/04/վարդանմինասյան.jpg)
Վարդան Մինասյանի գլխավորությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 29-ին: Մեր ֆուտբոլիստները ստուգողական խաղում կմրցեն Մալթայի հետ:
Ըստ Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի, խաղը տեղի կունենա Ավստրիայում: Նախատեսվում է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ կամ երկու ընկերական հանդիպում կանցկացնի: