24-ամյա հղի Դ․Գ․-ն 30.04.2018թ․ ընդունվել է Էրեբունի ԲԿ-ի ծննդատան ԲՌՀԲ (բարձր ռիսկի հղիների բաժանմունք) որովայնի ծավալի մեծացման գանգատներով, նրան զննեց բաժանմունքի մանկաբարձ- գինեկոլոգ Ս․Ա․ Քարամյանը։
Անցկացված կլինիկական և լաբորատոր հետազոտություններից հետո ախտորոշվեց 15 շաբաթական հղիություն, հսկայական արգանդի միոմա, վիժման սպառնալիք, բարդացած մանկաբարձական անամնեզ (առաջնային անպտղություն 5 տարի)։
10.05.2018թ․ Էրեբունի ԲԿ-ի Ծննդօգնության գծով փոխտնօրեն , բ.գ.թ. Անդրանիկ Պողոսյանի,մանկաբարձ-գինեկոլոգ Տ.Ա. Հովհաննիսյանի կողմից անցկացվեց կոնսերվատիվ միոմէկտոմիա՝ հեռացված են 2 մեծ 25х30 սմ միոմատոզ հանգույցներ ,~8,6 կգ քաշով ։
Պացիենտը ստացավ հղիության պահպանման թերապիա։ 17.05.2018թ․ հղին դուրս գրվեց բավարար վիճակով և պահպանված հղիությամբ։