Թուրքիան ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով չի դադարեցնի առեւտուրն Իրանի հետ. Չավուշօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան մտադիր չԷ Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի միակողմանի որոշման պատճառով խզել առեւտրական հարաբերությունները Թեհրանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:

Նա նշել Է, որ «եթե մի կողմը ոչ ճիշտ միակողմանի որոշումներ Է ընդունում, Թուրքիան պարտավոր չԷ դրանց միանալ»:

«Ուրիշ երկրներ կարող են ասել, որ դադարեցնում են առեւտուրն Իրանի հետ, բայց Թուրքիան չի խզի առեւտրական համագործակցությունն այդ պետության հետ: Իրանի վրա պատժամիջոցներ դրած երկիրը չի կարողանա պատժել մյուս այն պետություններին, որոնք չեն միացել իրեն: Աշխարհն այլեւս այդպիսին չԷ ու այդպիսին չի լինի»,-ասել Է նախարարը:

Չավուշօղլուն նաեւ նախազգուշացրել Է Իրանի նկատմամբ չմտածված քայլերի մասին: «Ցանկացած բացասական գործընթաց Իրանում կազդի ամբողջ տարածաշրջանի, Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի վրա: Ապակայունացումն ու քաոսը Իրանում օգուտ չի բերի ոչ մեկի՝ ո՛չ ԵՄ-ին, ո՛չ Էլ այլ երկրների: Իրանը մեր կարեւոր գործընկերն Է, եւ մենք կշարունակենք նրա հետ համագործակցել, թեպետեւ մենք որոշ տարաձայնություններ ունենք»,-ընդգծել Է Թուրքիայի ԱԳ նախարարը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Իր հերթին իրանական կողմը հայտարարել Է, որ համաձայն Է ԳՀՀԾ-ում մնալ միայն այդ դեպքում, եթե մնացած գործընկերները, առանց ԱՄՆ-ի, կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր պարտավորությունների կատարումը, մասնավորապես, տնտեսության ոլորտում: Իրանի ղեկավարությունը նախազգուշացրել Է, որ եթե ԳՀՀԾ-ի պարամետրերի կատարումը անշահավետ դառնա, Թեհրանը դուրս կգա համաձայնագրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս