Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են ՀՀ եւ ԱՀ համապատասխան գերատեսչությունների կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Այնուհետեւ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Արցախի էներգետիկ ոլորտում մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ Նախագահի
խորհրդական-Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս