Վարչապետը պատրաստ է իրավապահ համակարգի անարդյունավետ օղակներում կադրային լուրջ փոփոխությունների գնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկրում իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են: Այս մասին կառավարության ղեկավարն ասաց ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Իրավապահ համակարգը պետք է գործի արդյունավետ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի Հայաստանի Հանրապետությունում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով: Եթե լինեն իրավապահ համակարգի այնպիսի օղակներ, որոնք չեն ապացուցի իրենց արդյունավետությունը հանուն օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարում, այդտեղ ես շատ երկար չեմ սպասի և կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ»,- հայտարարեց նա:




Լրահոս