Լեզվի պետական կոմիտեի նախագահն ունի առանձնատուն եւ փոխառություններ, որոնք կազմել են 7 հազար եվրո ու 4 հազար 500 ԱՄՆ դոլար. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսին ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ նշանակված Դավիթ Գյուրջինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Գյուրջինյանը հայտարարագրել  է առանձնատուն և փոխառություններ, որոնք նրա՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 7 հազար եվրո ու 4 հազար 500 ամերիկյան դոլար: Դրամական միջոցներ չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է եկամուտներ, որոնք կազմել են 1 միլիոն 591 հազար դրամ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարն է:

Դավիթ Գյուրջինյանը լեզվաբան է, հայերենագետ, 2011–2013 թվականներին համատեղությամբ եղել է Հայաստանի աստվածաշնչային ընկերության հրատարակչական բաժնի տնօրենը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում




Լրահոս