«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստանը» ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրելու կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանին։ Իր հերթին խորհրդարանում մյուս ընդդիմադիր ուժը` «Բարգավաճ Հայաստանը» եւս իր թեկնածուն է ունենալու այդ պաշտոնում: Ու այս պարագայում վերջնական խոսքը լինելու է իշխող «Իմ քայլը» խմբակցությանը: ԱԺ փոխնախագահներն ընտրվում են փակ գաղտնի քվեարկությամբ, ու հիմա կարեւոր է, թե «Իմ քայլը» խմբակցությունն ինչպես կքվեարկի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իշխանությունները հակված են սատարելու ԲՀԿ թեկնածուին, քանի որ այն խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ ուժն է, հետեւաբար, արդարացի է այդկերպ վարվելը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԼՀԿ խոսնակ Անի Սամսոնյանը հարցին, թե որ կուսակցությանը կսատարի «Իմ քայլը» դաշինքը, եւ եթե սատարի ԲՀԿ-ին, որն է լինելու ԼՀԿ հաջորդ քայլը, պատասխանել է. «Չեմ կարող ասել, թե ում կսատարի։ Կարծում եմ` նպատակահարմար է հարցնել «Իմ քայլը» դաշինքին։ Չսատարելու դեպքում կշարունակենք իրագործել մեր օրակարգը»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: