10 պատճառ IQOS-ի անցնելու համար. որքան շուտ դա անեք, այնքան ավելի շուտ կտեսնեք արդյունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության գաղափարը հուշում է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի անել այն, ինչ անհրաժեշտ է համարում: Դու ինքդ իրավունք ունես ընտրել՝ ինչ երաժշտություն լսել կամ ինչ գրքեր կարդալ, աշխատել, թե ոչ, ում հետ կիսել անկողինդ կամ միգուցե փոխել այդ անկողինը շուրջերկրյա ճանապարհորդության համար նախատեսված մեծ մեքենայով: Այս տեսակետից ծխելն էլ է ազատություն, սակայն հիգիենայի և առողջության վրա ազդելու տեսակետից դա, իհարկե, անհաջող որոշում է:

Այս նյութում մենք կխոսենք ծխելու, դրա այլընտրանքների և վնասը նվազեցնելու մասին, եթե չեք ցանկանում թողնել կամ չի ստացվում: Շարունակությունը կարող են կարդալ նրանք, ովքեր ծխում են, կամ հոգ են տանում ծխող մտերիմների մասին:

Ժամանակակից աշխարհում ընդունված է բոլորին պաշտպանել ծխողներից: Արդար է: Ոչ ոք պարտավոր չէ ուրիշի ծուխը շնչել սրճարաններում և կանգառներում: Իսկ ո՞վ հոգ կտանի հենց ծխողների մասին: Ծխելու դեմ ուղղված նախաձեռնությունների մեծ մասն իրենց նպատակին չեն հասնում, միայն մեղքի զգացում են առաջացնում ու նյարդայնացնում՝ որևէ լուծում չառաջարկելով: Այո՛, շատերի համար ծխել թողնելը ելք չէ:

Ինչքան էլ տարօրինակ թվա, հարցի լուծումն առաջարկվեց տեխնոլոգիաների աշխարհից: IT մասնագետներն արդեն ստեղծել էին համացանց, iPhone, Tesla և Space X: Իսկ միգուցե նրանք ծխողների համար էլ մի բան մտածեն: Այդսպես էլ առաջացան էլեկտրոնային սիգարետները, այնուհետև վեյպերն ու արդեն IQOS-ը:

Ի՞նչ է IQOS-ը

IQOS-ը թութունի տաքացման համար նախատեսված համակարգ է: Արտաքնապես այն նման է էլեկտրոնային սիգարետի, սակայն տեխնոլոգիայով, աշխատելու սկզբունքով և, ամենակաևորն է, օգտագործման զգացողություններով բացառապես այլ բան է:

Ի տարբերություն էլեկտրոնային սիգարետի, IQOS-ը տաքացնում է ոչ թե հեղուկը, այլ բնական թութունը: Սարքն աշխատում է հատուկ ծխախոտային գլանակներով (փոքրացված սիգարետներով): IQOS-ը տաքացնում է թութունը, սակայն չի այրում այն, ինչպես լինում է սիգարետի դեպքում: Այրման բացակայության հաշվին արտազատվող վնասակար նյութերի քանակը կտրուկ կրճատվում է (90-95%-ով)։ Եվ ո՛չ IQOS օգտագործողը, ո՛չ էլ շրջապատը ստիպված չեն ներքաշել ծուխը, քաղցկեղածին խեժերն ու ածխածնի երկօքսիդը:

Սա առնվազն համոզիչ է հնչում։ Իսկ եթե բերված փաստարկները բավարար չեն, ահա IQOS-ի հնարավորինս շուտ անցնելու 10 պատճառները․

1. Ոչ ոք չի փակի քիթը

Ծխելու մեջ ամենավատը առողջությանը հասցվող վնասն է, իսկ ամենատհաճը՝ դրանից անջատվող հոտն է: Այս դեպքում սիգարետի ծխի հոտը և՛ ծխողի, և՛ նրա շրջապատի համար էլ է խնդիր. Այն կպչում է մազերին, ձեռքերին, հագուստին, վարագույրներին և անկողնային պարագաներին, կահույքին կամ մեքենային: Եվ եթե լոգանքից հետո մազերը կրկին լավ բույր կունենան, ապա տնից այդ հոտը վերացնել գրեթե անհնար է:

IQOS–ի շատ կարևոր դրական կողմերից մեկն էլ ծխի բացակայությունն է: Օգտագործման ընթացքում արտազատվում է թեթև աէրոզոլ, որն ունի ծխախոտի թույլ հոտ, շուտ է ցրվում և չի մնում հագուստի և մազերի վրա:

2. Բանանի միլքշեյքի նման քաղցր համբույրներ

Այո, շրթունքների վրա չեն մնում հոտ ու դառը համ: Վիճակագրական տվյալներով «հարաբերություններում» վեճերի 15%-ը տեղի են ունենում այն պատճառով, որ մեկը ծխում է, իսկ մյուսը ստիպված տառապում է հետևանքներից: Լավ, ճիշտն ասած այդպիսի վիճակագրություն չկա, բայց միտքը հասկացաք: Ոչ ոքի էլ դուր չի գալիս համբուրվել մոխրամանի հետ:

3. Տեսքը տեղն է

IQOS-ը շատ ավելի լավ տեսք ունի, քան մի տուփ սիգարետը: Այնքան լավ, որ նայվում է որպես աքսեսուար, որը լրացնում է կրողի ոճը՝ սմարթ ժամացուցների և ականջակալների հետ մեկտեղ: Այսպես կոչված iPhone, ուղղակի չի զանգում: Սարքն արդեն շատ հայտնի մարդկանց մոտ է նկատվել՝ Կոնստանտին Խաբենսկիի, «Լենինգրադ» խմբի անդամ Սերգեյ Շնուրովի, «Դրուգոյ Րիկի» խմբի անդամ Վալերի Խարչիշինի և այլն:

Սարքն ունի լակոնիկ hi-tech դիզայն: Կլորացված ուրվագծեր, մինիմալիստական գույներ, ձեռքում հարմարավետորեն տեղավորվող չափ:

4. Ատամներ առանց թութունից դեղին փառի

Ատամների պրոֆեսիոնալ մաքրումը թանկ հաճույք է, իսկ ծխողներին նույնիսկ մաքրումը երբեմն չի օգնում: Իսկ երբ էլ օգնում է, արդյունքը շատ կարճ է մնում: Սիգարետից ատամների էմալը շատ շուտ մգանում է, պատվելով է դեղնա-շագանակագույն փառով:

IQOS-ի աէրոզոլը չի պարունակում այրման պրոդուկտներ և ատամների վրա հետքեր չի թողնում: Անցումն IQOS-ի նվազեցնում է ատամնաքարերի առաջացման ռիսկերը և պահպանում է ատամների սպիտակ գույնը:

5. Եղունգները չեն տուժի

Փորձառու ծխողներին հեշտ է ճանաչել մատների բնորոշ գույնով: Հաճախակի ծխելուց դեղնում են եղունգներն ու մատները, որով բռնում եք սիգարետը: IQOS-ի հետ այդպիսի խնդիր չկա: Առաջին հերթին մաշկը հենց ուղղակիորեն չի հպվում ոչ թութունի, ոչ ֆիլտրի հետ, այլ միայն բռնիչի: Երկրորդ հերթին, IQOS-ից չեն արտազատվում խեժեր, որոնք նստվածք են տալիս եղունգների և մատների վրա:

6. Կոսմետոլոգը հավանություն կտա

Կոսմետոլոգը հեշտությամբ կարող է տարբերել ծխող մարդուն չծխողից մաշկի վիճակից ելնելով: Ծխի և խեժերի ազդեցության հետևանքով մաշկի ցանկացած տեսակ բացահայտում է իր ամենավատ հատկությունները: Ծխի ազդեցության տակ չոր մաշկը ավելի է չորանում և ճաքճքում: Յուղոտ մաշկի դեպքում մաշկի ծակոտիները ավելի արագ են խցանվում, առաջանում են բշտիկներ, դեմքը դառնում է խամրած և փխրուն:

Առողջ մաշկ ունենալու համար պետք է ընդհանրապես չծխել: Սակայն անցումն IQOS-ի առնվազն մաշկն ազատում է ծխի, խեժերի և ածխածնի երկօքսիդի ազդեցությունից:

7. Կարող եք թեկուզ մարաթոն վազել

Ինչպես նշում են շատ օգտագործողներ, IQOS-ի անցնելուց արդեն 2 շաբաթ անց ծխողի մոտ վերանում է հազը և շնչահեղձությունը: Սիգարետի ծուխը չորացնում և գրգռում է լորձաթաղանթը՝ առաջացնելով հազ: Երկրորդ հերթին, IQOS-ի աէրոզոլը պարունակում է գլիցերին, որը խոնավեցնում և փափկեցնում է: Այն օգտագործվում է, օրինակ, շնչուղիների հիվանդությունների համար նախատեսված ինհալատորներում կամ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ (կրեմեր, լոսյոններ): Մարզումների արդյունավետությունը բարձրանում է, և անհետանում է հազը:

IQOS–ի մեկ այլ առավելությունն այն է, որ երեկույթներից հաջորդող առավոտներն անցնում են սթափ գլխով: Ցանկացած ծխողի ծանոթ է զգացողությունը, երբ նախօրեին շատ ես ծխել, հատկապես փակ տարածքում։ Արթնանում ես ծանր գլխով, գլխապտույտով ու սրտխառնոցով: IQOS-ի հետ թունավորում առաջացնող նյութերի քանակը զգալիորեն նվազում են: Իհարկե, ալկոհոլի մեծ քանակությունից սարքը միևնույնն է չի փրկի:

8. Համերը ճանաչելու նոր հնարավորություն

Ծխելը բթացնում է րեցեպտորների զգայունությունը: Համոզվելու համար հետևեք ինքերդ Ձեզ կամ ծխող ընկերներին. նրանք միշտ մի քիչ ավելի շատ են օգտագործում աղ, շաքար կամ համեմունքներից կամ ամենաթունդ սուրճն են խմում: Դա, իհարկե, արվում է քեզանից անկախ:

IQOS-ի անցումը բավականին արագ է վերականգնում ընկալիչների զգայունությունը: Փորձեք 2 շաբաթ սիգարետ չօգտագործել (բոլորովին չօգտագործել կամ անցնել IQOS-ի) և կզարմանաք, թե ինչքան համեր ու բույրեր նախկինում չեք նկատել:

9. Հոգեբանության ուժը (ոչ ըստ Ֆրեյդի)

IQOS-ի անցնելուց հետո շատ օգտագործողներ նկատում են, որ ավելի քիչ քանակությամբ գլանակներ են օգտագործվում՝ համեմատած սիգարետի հետ: Եթե առաջ օրական մեկ տուփ էր պահանջվում, ապա գլանակները բավարարում են մեկուկես, նույնիսկ երկու օրվա համար:

IQOS-ի HEETS գլանակները պարունակում են նույնքան նիկոտին, ինչքան սիգարետը: Սարքի օգտագործման գործընթացն էլ մաքսիմալ նման է ծխելուն: Մեկ սիգարետը բավարարում է մոտավորապես 12-14 ներքաշման համար: Հենց այդքան ներքաշման համար էլ նախատեսված է IQOS-ը: Այդ պատճառով էլ IQOS-ը դժվար թե ապահովի ավելի շատ «բավարարվածություն» քան ավանդական սիգարետը. սա ավելի շուտ հոգեբանական էֆեկտ է: Երբ սկսում ես կենտրոնանալ կատարելագործվելու կամ վնասակար սովորություններից ազատվելու վրա, կանգ առնելը դժվար է:

10. Սեփական Ես-ը պահպանելու ազատությունը

Սա, հավանաբար, ամենաարժեքավորն է: IQOS-ն ընտրության ազատություն է տալիս, հնարավորություն՝ պահպանելու սեփական Ես-ի, սեփական սովորությունների և իմիջի մի մասը՝ միաժամանակ պատասխանատվությամբ վերաբերվելով սեփական առողջությանը: Ավելին, IQOS–ը ազատություն է այն օգատգործելու այնտեղ, որտեղ կցանկանք՝ տանը, մեքենայում, գրասենյակում, հաստատություններում կարելի է համարձակորեն օգտագործել սարքը՝ դուրս չգալով փողոց:

Աղբյուրը՝ dress-code.com




Լրահոս