Երեկ՝ հունվարի 4-ին` ժամը 15:20-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գյուղատնտեսական թունաքիմիկատով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչներ 88-ամյա Ռաֆիկ Մաթևոսյանը և 79-ամյա Օֆիկ Մաթևոսյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ Ռ. և Օ. Մաթևոսյանները նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, իրենց տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել են «Ագրոֆոս Սուպեր» տեսակի գյուղատնտեսական թունաքիմիկատ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ամուսիններ են: