Բռունցքներով ու ոտքերով, լինգով ու դանակով հարվածներ էր հասցրել․ ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 22-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում գտնվող մանկապարտեզի մոտ կռիվ է։ Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռված և այլ վերքերով բուժօգնության է ընդունվել մանկապարտեզի 50-ամյա պահակը: Ըստ տուժածի՝ իրեն ծեծել էին։

Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները։ Բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա էլ, կեսգիշերն անց, ժամը 00.05-ին, Կարապետ ՈՒլնեցու 3-րդ փակուղու 6 շենքի մոտից, կասկածանքով բերման են ենթարկել 33-ամյա Էդուարդ Հ․-ին։ Պարզվել է, որ ժ.21.00-ին, Հասրաթյան 1 հասցեի մոտ ծագած վիճաբանության ժամանակ, Էդուարդ Հ․-ն բռունցքներով ու ոտքերով, լինգով ու դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մարմնին, իսկ նրա ընկերուհին ձեռքերով հարվածել է տուժածի դեմքին։
Ժամը 01.10-ին տուժողից հաղորդում է ընդունվել:

Ժամը 03.15-ին ոստիկանները հաղորդում են ընդունել նաև Էդուարդ Հ․-ից։ Նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ պահակը շամփուրով հարվածել է իր գլխին՝ պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ընկերուհու անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Հանցագործության գործիք դանակն ու լինգն առգրավված են:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս