Ինչու Ղազախստանից եւ Ռուսաստանից չեն կարողանում փոխանցումներ կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է`«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենց հարազատները չեն կարող ՌԴ-ից ՀՀ գումար ուղարկել: Տեղի բանկերը մերժում են քաղաքացիներին`պատճառաբանելով, որ որոշ ժամանակով արգելված է Հայաստան դրամական փոխանցում անել:

Պարզվում է`այս խնդիրն առկա է նաեւ Ղազախստանից դրամական փոխանցում իրականացնող անձանց դեպքում: Այս խնդրի շուրջ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում որեւէ խոչընդոտ չկա Ռուսաստանից կամ Ղազախստանից գումար ընդունելու հետ կապված: Նրա խոսքով` խնդիրը տեղի բանկային համակարգի հետ է առնչվում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատճառը Ղազախստանում արտարժութային շուկայում հնարավոր տատանումներն են:

Այսինքն` ԱՄՆ դոլարի նկատմամբ ղազախական տենգեն արժեզրկվում է: Իսկ երկրի որոշ բանկեր, չցանկանալով դուրս հանել դոլարը, հրաժարվում են դրամական փոխանցումներ անելուց: Ըստ ղազախ տնտեսագետների` այս ամենի պատճառն իրականում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Չինաստանի դեմ հրահրած առեւտրային պատերազմն է, որն արտացոլվել է նավթի գների վրա, գրանցվել է 7 դոլարի անկում: Սրա ֆոնին ռուսական ռուբլին արժեզրկվել է 2 տոկոսով, ինչն էլիր ազդեցությունն է թողել տենգեի վրա:

Ս.Հ.




Լրահոս