ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսսա ալ-Կատտամ ալ-Զաաբին դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ալ-Սալամիի ուղեկցությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպելԱրտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների մակարդակից և նշել, որ Արաբական Միացյալ Էմիրություններում 2019թ․-ը հռչակվել է հանդուրժողականության տարի, որի շրջանակներում ԱՄԷ-ն տարբեր երկրներում իրականացնում է բարեգործական միջոցառումներ՝ հանդուրժողականության, փոխադարձ սիրո և հարգանքի արժեքներն ամրապնդելու նպատակով։
Զրուցակիցներն անդրադարձել են պետությունների և ժողովուրդների միջև հանդուրժողականության ոգու հաստատման կարևորությանը՝ իբրև խաղաղ համակեցության երաշխիք, ինչպես նաև կրոնների դերակատարությանը մարդկային կյանքում սիրո, փոխադարձ հարգանքի և համերաշխության ամրապնդման գործում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանն անդրադարձել է հայ- արաբական հարաբերությունների դարավոր պատմությանը՝ ընդգծելով մուսուլման արաբների բարյացկամ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ՝ հատկապես Հայոց ցեղասպանության տարիներին։
Արք․ Հովհաննիսյանն առանձնահատուկ նշել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բն Մուհամմադ Ալ Կասիմիիկողմից Հաղարծին վանական համալիրի վերանորոգման մասին՝ ընդգծելով, որ այն համարվում է միջկրոնական հանդուրժողականության վառ օրինակ։
Դեսպան Մուհամմադ ալ-ԶաաբինՆաթան արք․ Հովհաննիսյանին է հանձնել «Մարդկային եղբայրություն» փաստաթղթի օրինակը, որը ստորագրվել է 2019թ․-ի փետրվարին Հռոմի Ֆրանսիսկոս Պապի և Ազհարի շեյխ Ահմադ ալ-Տայեբի ԱՄԷ կարատած պատմական այցի ժամանակ։