Կառավարության նիստը մքիչ առաջ մեկնարկեց։ Այն վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի հանրապետությունում։ Նիստի օրակարգում ընդգրկված է 56 հարց, որից 42-ը չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:
Ընդգրկված հարցերից են՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին,
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
Եւ այլ բազմաթիվ հարցեր։