Այսօր տեղի է ունենում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը: Նրա գործով պաշտպան Լևոն Բաղդասարյանը այսօրվա նիստին հերթական գրավի միջնորդությունը ներկայացրեց դատարանին: Պաշտպանը նշեց, որ իրենք պատրաստ են 25 անշարժ գույք, որի արժեքը շուրջ մեկ միլիարդի է հասնում, որպես գրավ կիրառել փոխելով Գրիգորյանի խափանման միջոցը։ Մյուս պաշտպանները ևս միացան այս միջնորդությանը։
Բացի այդ, այսօր պարզ դարձավ, որ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ վարչությունում քննվող քրեական գործով քննիչը կհարցաքննի ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր հայտնեց, որ դատարանը ստացել է թույլտվության վերաբերյալ քննիչի գրությունը: