Իջեւան համայնքի բյուջեն՝ 751 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. հունվարի 17-ին կայացել է Իջեւան համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում երկու հարց էր: Առաջինը վերաբերում էր համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգը հաստատելուն: Օրակարգի երկրորդ հարցը Իջեւան համայնքի 2020 թվականի բյուջեի տարեկան եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին էր:

Ավագանու նիստը վարում էր Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, ավագանին քվեարկությամբ որոշեց հաստատել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացված 2020 թ. տարեկան բյուջեի ճշգրտված նախագիծը՝ 679 միլիոն 411 հազար 200 դրամ եկամուտների եւ 686 միլիոն 756 հազար 500 դրամ վարչական բյուջեի, 64 միլիոն 292 հազար 700 դրամ ֆոնդային բյուջեի, ընդամենը՝ 751 միլիոն 49 հազար 200 դրամ ծախսերի գծով:

Համայնքի բյուջեի դեֆիցիտը կազմում է 71 միլիոն 638 հազար դրամ,որի ծածկմանն է ուղղված 71 միլիոն 638 հազար դրամ տարեսկզբի ազատ մնացորդը, այդ թվում՝ 7 միլիոն 345 հազար 3 դրամ վարչական եւ 64 միլիոն 292 հազար 700 դրամ ֆոնդային բյուջեի մասով: Հարցի քվեարկության ժամանակ ավագանու անդամները միանշանակ դիքորորոշում չեն դրսեւորել. ավագանու 9 անդամներկողմենքվեարկիել, 2-ը՝ դեմ, 3-ը՝ ձեռնպահ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս