ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսպիսի որոշում պետք է առհասարակ բացառվի․ Նիկոլ Փաշինյանը նոր կանոն սահմանեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը զեկուցեց մի նախագիծ, որով կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի տարածքներից «ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՄԱՐԿԵՏ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս կտրամադրվի։

Եվ զեկուցելուց պարզ դարձավ, որ սա կատարվել է առանց մրցոււյթի, քանի որ մեկ ընկերություն է դիմել։ Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու են այսպիսի ընկերություններին տարածք տալիս առանց մրցույթի եւ ինչու հանրությանը մանրամասն չեն ներկայացնում։

«Վարձակալության վճարը ինչպես է որոշվելու»,- հետաքրքրվեց վարչապետը։

«Կառավաչությանն որոշմամբ կան վարձավճարների առավելագույն եւ նվազագույն չափեր եւ համայնքի ղեկավարն է որոշում վարձավճարի չափը», – արձագանքեց Անանյանը։

«Ես չեմ հասկանում՝ ինչու ենք այդպիսի բաները առանց մրցույթի տալիս որևէ ընկերության։ Եթե նույնիսկ մի ընկերություն է եկել, ասում, որ ուզում է այդպիսի գործունեություն ծավալել, մենք պետք է ասենք՝ ուրախ ենք, սակայն պետք է այդ ամենը մրցույթով անել», – շարունակեց վարչապետը։

Նրա խոսքով, չպետք է հողամաս տալ բոլոր այն ընկերություններին, որոնք դիմում են կառավարությանը եւ կոչ արեց առհասարակ բացառել դրանք եւ հարցի լուծման համար իր տարբերակն առաջարկեց։

«Հիմա սա հանենք օրկարագից, ասենք ՝ այսպիսի հարց կա, ով հետաքրքրված է այսպիսի ծառայությամբ, թող գա մասնակցի։ Պետք է սահմանենք խիստ պայմաններ աճուրդային, թե ինչո ձևով հողը պետք է հասնի մարդկանց։ Սա է իմ առաջարկը, սպասում եմ նոր որոշման՝ այս տրամաբանությամբ»,- եզրափակեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս