Երեկ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:45-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հանդիպակաց երկաթե արգելապատնեշներին:
Վարորդը Հրազդան բժշկական կենտրոն տեղփոխելու ճանապարհին մահացել է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 37-ամյա Ռազմիկ Ասատրյանն ապրում էր Աբովյան քաղաքում, ընտանիքի հետ միասին: Ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա:
Կատարվում է քննություն: