Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեկնարկել է Սերժ Սարգյսանի և մյուսների գործով դատավարությունը:
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը որոշեց, որ նիստերը կլուսաբանվեն։
Ինքնությունների ճշտման ընթացքում՝ պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներից փաստեր են պակասում քրեական գործում. «Ինչու՞ քննիչը չի նշել, որ Սերժ Սարգսյանը 1989թ. ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, արդյո՞ք կարևոր չէ այդ փաստը, և պաշտպանական կո՞ղմն այդ մասին պետք է բարձրաձայնի»:
Մեղադրող կողմը հայտարարեց, որ նշվել են քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները։