Երեկ Արմավիրում կնունքի արարողություն է չեղարկվել. ինչ իրավիճակ է ռեստորաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Էջմիածնում նշանադրության մասնակցած քաղաքացիները ինքնամեկուսացվել են: Եվ տեղեկություններ են շրջանառվում, թե խնջույքը եղել է Արմավիրի մարզի «Պարադիզ» հանդիսությունների սրահում եւ ավելին, այս պահին այնտեղ կատարվում են ախտահանիչ աշխատանքներ:

Տեղեկությունները պարզելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց հանդիսությունների սրահի ներկայացուցիչ Էմմայի հետ: Սակայն վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, թե տվյալ խնջույքն իրենց մոտ չի եղել: ««Պարադիզը» գտնվում  է Արմավիր քաղաքում, խնջույքը մեզ մոտ չի եղել, սակայն մենք երեկ ունեինք կնունքի արարողության պատվեր, որը սակայն չեղյալ է համարվել», – նշեց նա:




Լրահոս