Այսօր Արենիում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք աշխատում են ծանր գրաֆիկով և Երևանում նիստ ունեն: Թե ինչ նիստի մասին էր խոսքը, Փաշինյանը չասաց:
Եվ ահա, ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստ է հրավիրել, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը: Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննարկվելու է Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ կապված կորոնավիրուսի հետ: Միգուցե նիստի ընթացքում կքննարկվի նաև քարոզարշավի ճակատագիրը:
Այլ մանրամասներ կներկայացնենք նիստի ավարտից հետո: