ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արամ Ավագյանը ֆանտաստիկ մենամարտում պարտության մատնեց Դագուվերտո Ագուերոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ պրոֆեսիոնալ անպարտելի բռնցքամարտիկ Արամ Ավագյանը իր 11-րդ մենամարտում հաղթեց դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյին, որը նույնպես անպարտելի էր եւ 15 մենամարտերից հետո տարել էր նույնքան հաղթանակ: 8 ռաունդներից հետո մրցավարները գրեթե միաձայն առավելությունը տվել են հայ բռնցքամարտիկին(77:74,76:74,75:75):

Մենամարտի սկզբնամասում Ագուերոն կարողացել է երկու անգամ նոկդաունի ենթարկել Ավագյանին, սակայն 29-ամյա բռնցքամարտիկը ոչ միայն վերադարձել է մարտ, այլ նաեւ ստացել է միավորների առավելություն պարտության մատնել դոմինիկացուն:

Այսպիսով, Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ մակարդակում տարավ իր 10-րդ հաղթանակը: Մեր բռնցքամարտիկը մեկ մարտ էլ ավարտել է ոչ-ոքի եւ իր ակտիվում չունի գրանցած ոչ մի պարտություն:
Հիշեցնենք, որ Արամը պայմանագիր է կնքել ամերիկյան Salita պրոմոութերական ընկերության հետ եւ 3 մենամարտ հաղթելու դեպքում հնարավոր է պայքարի աշխարհի գոտու համար:

Հավելենք, որ ԱՄՆ-ում կայացած Ավագյան – Ագուերո մենամարտն անցել է առանց հանդիսականների` կորոնավիրուսի տարածման վտանգներից խուսափելու համար:

Avagyan Majority Decision Win

After 2 early knockdowns, Avagyan battles back to get the majority decision victory over Aguero. #ShoBox

Gepostet von Showtime Boxing am Freitag, 13. März 2020

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս