ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները նվազել են 12.5 տոկոսով: 14.7 տոկոսով նվազել են նաեւ կոնյակի արտադրության ծավալները: Նույն պատկերն է նաեւ գինու արտադրության ոլորտում․ այստեղ արտադրության ծավալները նվազել են 2.6 տոկոսով:
Իսկ, ահա, օղու արտադրության ծավալները հունվարին նվազել են 11.1 տոկոսով: Ըստ էության, տեղական օղու արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է սպառողների գնողունակության անկմամբ: Իսկ ինչ վերաբերում է գարեջրի, կոնյակի եւ հանքային ջրերի արտադրության ծավալների անկմանը, ապա այս դեպքում պատճառն այն է, որ այս ընթացքում Հայաստանից դեպի Ռուսաստան քիչ քանակությամբ է ապրանք արտահանվում: Ինչպես հայտնի է, Հայաստանից դեպի Ռուսաստան հիմնականում արտահանվում էր հենց կոնյակ եւ հանքային ջուր:
Մանրամասները՝ տեսանյութում։
Սյունէ Համբարձումյան