«Միլանը» Ռալֆ Ռանգնիկին տրանսֆերների համար կտրամադրի 75 մլն եվրո, եթե նա համաձայնվի գլխավորել ակումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական «Լեյպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել իտալական «Միլանը»: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի` ամերիկյան Elliott Managment կոչվող կազմակերպությունը, որը պատկանում է «ռոսոներիների» ղեկավարությանը, պատրաստ է մարզչին տրամադրել 75 մլն եվրո տրանսֆերներ իրականացնելու համար, եթե նա համաձայնվի գլխավորել ակումբը:

Ռալֆ Ռանգնիկը աշխատել է նաեւ մի շարք այլ գերմանական ակումբներում`«Շտուտգարտում», «Հանովերում», «Շալկե-04»-ում եւ այլ ակումբներում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս