Ապրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Վարդենիս քաղաքի մարզադաշտից բերման են ենթարկել 62-ամյա մի քաղաքացու:
Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփանման, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգվածով ծխախոտի տուփ:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, քաղել է Արցախի Քաշաթաղի շրջանում վայրաճ կանեփի թփերից` իր անձնական օգտագործման համար: Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: