ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում են կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքները և տեղեկացնում ապակենտրոն պայքար սկսելու մասին։
«Այս մեթոդւ հայտնի է 2018 թվականի հեղափոխությունից և դրա հիմնական պատճառն այն է, որ ակնհայտ է՝ մենք մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ պետք է շարունակենք ունենալ կորոնավիրուսի նոր դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել։ Եվ դա նշանակում է, որ չենք կարող մի տարի այդպես մնալ»- նշեց նա։
Ապա պարետ Տիգրան Ավինյանը նշեց, թե վաղվանից ինչ սահմանափակումներ կբացվեն, տնտեսական գործունեության ինչ տեսակներ կթույլատրվեն։ «Որոշակի կանոններից հետո հուսով եմ նաև մենք հնարավորություն կունենանք տրանսպորտը բացելու։ Շարունակում են փակ մնալ մոլերը», – հավելեց նա։
Ավինյանի խոսքով, նոր փուլում ամեն ինչ կախված է նաև քաղաքացիներից։
Մանրամասները՝ տեսանյութում