Ինքնասպան եղած 11-ամյա աղջիկը վերջին օրերին դպրոց չէր գնում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ը հայտնեց, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպանություն է գործել 11-ամյա աղջնակ: Armlur.am-ի հետ զրույցում Այգեշատի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանը հայտեց, որ վերջին մի քանի օրն անչափահաս աղջիկը հիվանդ էր հարբուխով, դպրոց չէր հաճախում: Իսկ նրա կախված դին հայտնաբերել են մայրն ու հայրը:

«Գյուղում հիվանդություններ են տարածված, նա էլ էր հիվանդացել: Ճիշտ է` առաջադիմությամբ չէր փայլում, սակայն իր ուժերի ներածին չափով սովորում էր: Երբեք որևէ մեկի հետ չէր կռվի, բոլորի կողմից սիրված, հարգված երեխա էր: Տարօրինակ բաներ չենք նկատել վերջին շրջանում նրա մոտ: Անգամ մտածում էինք, որ հնարավոր է` ինչ-որ կրոնական կառույցի անդամ լիներ, դրա ազդեցության տակ նման քայլի դիմեր, բայց դա էլ բացառեցինք, քանի որ գյուղում նմանատիպ կազմակերպություն միայն մի հատ կա, այն էլ այդպիսի սադիստական բաներ չի քարոզում: Սրանից բացի` այդ երեխայի ընտանիքը նրանց հավաքներին չի մասնակցում»,- ասաց մեր զրուցակիցը:

Տնօրենի փոխանցմամբ՝ ինքնասպանություն գործած երեխան դպրոցում սովորող քույր և եղբայր էլ ունի, ովքեր այս պահին հոգեպես ծանր վիճակում են գտնվում և որևէ բան քրոջ վարքի կամ վերջին շրջանի դժգոհությունների մասին չեն հայտնել:

«Նրան հայրն ու մայրն են այդ վիճակում հայտնաբերել: Տանից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող հողամաս ունեն, կողքը շինություն կա, այնտեղ էլ իրեն կախել է: Գնացել էր այնտեղ աշխատող հորն ու մորը ջուր տանելու, ու այդպիսի բան… »,- պատմեց դպրոցի տնօրենը:

Արմենակ Սարդարյանն ասաց նաև, որ անչափահաս աղջկա համադասարանցիների հետ ևս դեռևս չեն խոսել, որպեսզի հասկանան` ինչը կարող էր պատճառ հանդիսանալ ինքնասպանության դիմելու:




Լրահոս