ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի 100 տոկոս բաժնետոմսերին տիրապետող ռուսական ընկերությունը մտադիր է իր բաժնեմասի 20 տոկոսը վաճառել ֆրանսիական ինչ-որ ընկերության: Ըստ մեր աղբյուրների` որպես գործարքի ժամկետ նշվում է սեպտեմբերի 23-ը: Ի դեպ, ֆրանսիացիները տեւական ժամանակ է, ինչ ուսումնասիրում էին ՀԷՑ-երն ու ենթակայանները, հզորությունները եւ ընդհանրապես համակարգի ընդհանուր վիճակը: Հետաքրքիր է նաեւ, որ այս գործարքը կայանալու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայաստանյան այցից առաջ: Կարծես Ֆրանսիայի դիրքերը մեր երկրում սկսել են ավելի ամրանալ:




Լրահոս