ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկ հսկողություն վառարանը բենզինով վառած սպայի հիվանդասենյակի մոտ. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` ռազմական ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետևանքով հիվանդանոցում գտնվող սպայի նկատմամբ: Իրավապահ համակարգն այս որոշման է եկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ըստ նախնական վարկածի, սպան բենզինով փորձել է թեժացնել կրակը, որից հետո հրդեհ է բռնկվել եւ 15 զինծառայող այրվել են: Իրավապահ համակարգը չի բացառել, որ միգուցե փորձեն հաշվեհարդար տեսնել սպայի հետ, ուստի անվտանգությունից ելնելով խիստ հսկողություն է սահմանվել սպայի հիվանդասենյակի մոտ:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով կա 15 զոհ, 7 վիրավոր: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշենք, որ ողբերգական դեպքից հետո ՊՆ-ում մի շարք պաշտոնատար անձիք ազատվեցին պաշտոնից, ըստ էության քաղաքական իշխանությունն իր անգործության մեղքը բարդեց հրամանատարների վրա՝ ազատելով նրանց պաշտոնից:

Քնար Մանուկյան




Լրահոս