ԱԺ մշտական հանձնաժողովները հաջորդ շաբաթ նիստեր կգումարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մշտական հանձնաժողովները հաջորդ շաբաթ նիստեր կգումարեն:

ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ հունվարի 9-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հունվարի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում:

Հունվարի 10-ին՝ ժամը 12:00-ին, կկայանա Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունվարի 11-ին՝ ժամը 11:00-ին, նույն օրը նիստեր կանեն նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ հունվարի 15-ից մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը:

Ք․ Մ․




Լրահոս