Պարեկները կրակել են «Վազ 2107» մակնիշի մեքենայի վրա․ խառնաշփոթ իրավիճակ՝ Երևան-Սևան ավոտճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հունվարի 12-ին Երևան-Սևան ավտոճանապարհին արտառոց դեպք է եղել։ Երեկոյան ժամին «Վազ 2107» ռուսական համարանիշով մեքենան, որի լուսարձակները եղել են չմիացված վիճակում, վարել է մեքենան։

Պարեկները նկատել են, որ մեքենայի լուսարձակները չեն աշխատում և ազդանշան են տվել, որպեսզի վարորդը կանգնեցնի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկների հրահանգներին և շարունակել է մեքենան վարել։ Արդյունքում պարեկները շարունակել են հետապնդել մեքենային և նախազգուշացումներ տվել, որ մեքենան կանգնեցնի։

Ըստ ականտեսների՝ այս գործողություններից հետո  «Վազ 2107» ռուսական համարանիշով մեքենան բախվել է արգելապատնեշին։ Պարեկները մոտեցել է մեքենային ու  այդ ժամանակ վարորդը մեքենան սկսել է նորից վարել պարեկների վրա և դիմել փախուստի։ Ճանապարհին ստեղծվել է խիստ խառնաշփոթ իրավիճակ։ Պարեկները սկսել են կրակել վերոհիշյալ մեքենայի անիվների ուղղությամբ, բայց վարորդը «անսասան էր»․ նա շարունակել է վարել մեքենան, և պարեկները նորից կրակել են, ինչի հետևանքով վարորդը վնասվածներ է ստացել։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն, նշենք, որ վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։

Կատարվում է քննություն։

Քնար Մանուկյան




Լրահոս