Երևանի ավագանու անդամ Նարե Հայրապետյանին առևանգելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանի առևանգման վերաբերյալ ստացվել է հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։ Ծավալուն քննություն է հիմա իրականացվում՝ նախաքննությամբ հաղորդմամբ ստացված տվյալները ստուգելու նպատակով։

Ոստիկանությանը տրվել են նաև հանձնարարություն՝ քննության համար նշանակություն ունեցող տեղեկություններ, տվյալներ ձեռք բերել և փոխանցելու վարույթ իրականացնող մարմնին»,- մանրամասնեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը ավելի վաղ կապվել էր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, որ այս պահին Նարե Հայրապետյանի հետ կապ հաստատվել չի հաջողվում, իր տեղեկություններով՝ վերջինս աղմկահարույց միջադեպից հետո լքել է երկիրը։




Լրահոս