Քաղաքացիներն ահազանգում են․ Կենտրոնում առավոտից խայտառակ վիճակ է, ջուր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն այսօր քաղաքացիների կողմից ահազանգեր են ստացվել այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանում ջուր չկա և հայտնի էլ չէ, թե երբ կլինի։ Ըստ քաղաքացիների՝ առավոտյան 10.00-ից ջուր չկա, Կենտրոն վարչական շրջանում խայտառակ պատկեր է:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Զառա Նազարյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ Կենտրոն վարչական շրջանում ջուր չկա, ինչին ի պատասխան մամուլի խոսնակն ասաց, որ եթե բնակիչները չեն դիմել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի թեժ գծին, ապա թող դիմեն։

«Եթե չեն դիմել թեժ գծին, ապա թող դիմեն, որովհետև տեխնիկական բոլոր տվյալները իրենց մոտ է։ Ես պարզապես չեմ տիրապետում այս ինֆորմացիային, թե ինչ վթար է եղել և որտեղ։ Խնդրում եմ, թող թեժ գծին դիմեն, եթե որևէ խնդիր լինի դրանից հետո կամ անհասկացողություն կամ որևէ վատ պատասխան՝ խնդրում եմ ինձ զանգահարեք»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս