ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄՄԻՊ գրասենյակը երեկ զեկույց է հրապարակել, որով, ըստ էության, արձանագրել է, որ ՀՌԱՀ-ն անգործության է մատնված: Զեկույցում, մասնավորապես, ասված է. «Հատկապես հեռուստաեթերում առկա բազմաթիվ օրինախախտումների, այդ թվում` բազմակարծության պակասի, գովազդին առնչվող օրենսդրության խախտումների, հայոց լեզվի մասին օրենսդրության պահանջների չպահպանման, էթիկական նվազագույն կանոնների անտեսման պարագայում խիստ անբավարար են եղել ՀՌԱ հանձնաժողովի հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքները»: …