Դեկ 01,2012 00:00 ՀԱՐՑ. Ես բազմիցս հեռուստատեսությամբ լսել եմ, որ Հայաստանում կան սուրոգատ մայրեր: Կուզենայի իմանալ՝ արդյոք վերարտադրողական այդ ճանապարհն օրինական է, եւ ովքեր ու ինչ պայմաններում կարող են լինել սուրոգատ մայրեր: Ելենա Անտոնովնա (24 տարեկան, ուսանողուհի) ՊԱՏԱՍԽԱՆ. Անձի վերարտադրողական իրավունքը փոխնակ (սուրոգատ) մոր միջոցով դոնորական սաղմի ներպատվաստման տարբերակով ընգրկված է ՀՀ-ում թույլատրելի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցանկում, …
ՍՊԱՍԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ Դեկ 01,2012 00:00 Ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության 85-րդ արարողությունը տեղի կունենա 2013-ի փետրվարի 24-ին` Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում: Իսկ թե ովքեր կլինեն 24 անվանակարգերում, հայտնի կդառնա 2013-ի հունվարի 13-ին:«Օսկար»-ի հավակնորդների վերջնական ցուցակը կկազմվի այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովն ընդլայնված ցուցակի յուրաքանչյուր ֆիլմից 10-րոպեանոց հատված կդիտի: Սեղմ ցուցակում հայտնված ֆիլմերը հայտնի կդառնան 2013-ի հունվարի 10-ին:
«ԱՎԱՏԱՐ» 2, 3… Դեկ 01,2012 00:00 «Ավատար» ֆիլմի երկրպագուները կարող են ուրախանալ. շուտով, իսկ ավելի հստակ` 2013 թվականի վերջին, ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը մտադիր է սկսել «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանումները: Ռեժիսորը հույս ունի, որ 2-րդ եւ 3-րդ մասերի պատրաստի սցենարները ստանալու է արդեն փետրվարին: Կա նաեւ ցանկություն ստեղծել ֆիլմի չորրորդ մասը: Դե իհարկե, ինչո՞ւ ոչ, չէ՞ որ 2009-ի դեկտեմբերին թողարկված առաջին «Ավատար»-ը …
ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Դեկ 01,2012 00:00 Դերասանուհի Լիլի Էլբակյանի գրառումը, թե «Հայաստանի ձայնը» նախագծում անարդար բաներ են կատարվում, եւ ինքը հիասթափված է այդ նախագծից, բուռն քննարկումների առիթ դարձավ: «Արմենիա TV»-ին նույնիսկ բացատրեց մրցույթի կանոնները, որ այսուհետ ոչ մի թյուրիմացություն չլինի մասնակիցների դուրս մնալու հարցի շուրջ: Լիլին էլ, տեսնելով ողջ իրարանցումը, թեմայի վերաբերյալ թողեց եւս մեկ գրառում. «Էս ի՞նչ շուխուր է, մարդ …
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Դեկ 01,2012 00:00 ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՕՐԱմերիկուհին 4 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում է ստացել շիմպանզեի կողմից հարձակման ենթարկվելու համար: Պատահարը տեղի էր ունեցել 2009-ին Ստեմֆորդ քաղաքում: Ճակատագրական այդ օրը նա այցելել էր հարեւանուհուն՝ շիմպանզեի տիրոջը: Հարեւանուհին խնդրել էր օգնել կապիկին բակից բերել տուն: Այդ պահին կենդանին հարձակվել էր նրա վրա, պոկել կնոջ դաստակները, քիթը, շրթունքները: Կինը, դիմելով դատարան, պահանջել էր …
ՄԵՆՔ ՏԵՍԱՆՔ ԻՐԱԿԱՆ ԳՈՒՐԳԵՆԻՆ Դեկ 01,2012 00:00 ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԻ նոր ռիթմիկ տեսահոլովակը` «Յար, յար», բոլորովին նման չէր նախկինում արված աշխատանքներին: Երգիչը հանդես էր եկել նոր կերպարով: Ինչպես ինքը նշեց` փոփոխություն, նաեւ հանդիսատեսին նորովի ներկայանալ էր ուզում: -Հանդիսատեսի համար շատ անկանխատեսելի էր, բայց իրականում ինձ համար շատ սովորական էր, քանի որ ես այն չեմ, ինչ ինձ գիտեն կամ պատկերացնում են: Իրականում ես իմ …
ԿԱՎԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ Դեկ 01,2012 00:00 Նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Իջեւան) շարունակվեց Իջեւան քաղաքի 54-ամյա բնակիչներ Սարգյուլ Սիրեկանյանի եւ Կարինե Օթարյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են ՀՀ քր. օր.-ի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: Ամբաստանյալ Ս. Սիրեկանյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2011թ.-ից մինչեւ …
8 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Դեկ 01,2012 00:00 Նոյեմբերի 6-ին եւ 7-ին ոստիկանությունը Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների հետ կապված լայնածավալ ստուգումներ է իրականացրել: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դրանց հետ կապված 8 քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը): Ներկայում ոստիկանության Տավուշի քննչական բաժնում այդ գործերով քննություն է կատարվում:
ՄՈՎՍԵՍԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է Դեկ 01,2012 00:00 Երեւանում բնակվող մովսեսցի մտավորականները պարբերաբար հանդիպումներ են ունենում, որտեղ քննարկում են գյուղի սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացման խնդիրները: Նրանք մտադիր են գյուղին աջակցելու համար հասարակական կազմակերպություն ստեղծել: Երեւանաբնակ մովսեսցիների նպատակն է նպաստել սահմանամերձ գյուղում զարգացման ծրագրերի իրականացմանը, արտագաղթի կանխմանը: Նրանց միավորում է կրթության նախկին փոխնախարար Ռոբերտ Փոլադյանը: Սեպտեմբերի 15-ին հանդիսավորությամբ նշվեց Մովսեսի դպրոցի 160-ամյակը, այդ առթիվ …
««ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ»-Ն ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԽԱԲՈՒՄ Է» Դեկ 01,2012 00:00 Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ում, պարբերաբար խախտվում են աշխատողների իրավունքները, մասնավորապես նրանց չեն վճարում գիշերային աշխատանքին համարժեք աշխատավարձ: Աշխատակիցների աշխատավարձերի վրա բացասական ազդեցություն է ունենում նաեւ ընկերության կողմից Կապան քաղաքում կատարվող բազմաթիվ սոցիալական ծրագրերի իրականացումը, ինչի հետեւանքով կրճատվում են աշխատավարձերը: Ստորեւ ներկայացնում ենք փաստաբան Իրինա Մանուկյանի նամակը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը