Ինչպես հայտնի է` կառավարությունը հեղինակել է «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը» վերնագրով նախագիծ, որը, սակայն, մեծ աղմուկ է հանել: Նախագծում, ի թիվս այլ դրույթների, նշված է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման համար ներքին մարտահրավերներից են հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության եւ զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը, անկարգապահությունն …