Կեյլոր Նավասը կարող է փոխարինել Իկեր Կասիլյասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրի՝ «Էլչե»-ի դեմ խաղին: Կոստա-Ռիկայի դարպասապահն այս ամառ էր տեղափոխվել մադրիդյան ակումբ և դեռևս ոչ մի պաշտոնական խաղ չի անցկացրել:

Սակայն «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհ չէ դարպասապահ Իկեր Կասիլյասի խաղից: Մրցաշրջանի առաջին 4 խաղում նա արդեն 8 գոլ է բաց թողել:

«Ռեալ»-«Էլչե» հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին: Այդ խաղում դեռևս հարցականի տակ է դրված պաշտպաններ Պեպեի և Սերխիո Ռամոսի մասնակցությունը, ովքեր վնասվածքներ ունեն և մարզվել են անհատական ծրագրով:




Լրահոս