Լրագրողին քաշքշելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքին: Հայտարարության մեջ ասվում է.

«Սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդելու վերաբերյալ մամուլի հրապարակումները «ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության» կողմից  ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հրապարակումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար»:

Հիշեցնենք, որ այդ օրը Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանը, որին լրագրողը մոտեցել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով, քաշքշել է նրան, խլել ձայնագրիչը եւ շպրտել, ապա հրահանգել իրեն ուղեկցող անձանց՝ «սրան ստեղից կորցրեք»:




Լրահոս